Երևանյան լճից ամեն օր 10-12 բեռնատար աղբ ու տիղմ է տեղափոխվում

Երևանյան լճից ամեն օր 10-12 բեռնատար  աղբ ու տիղմ է տեղափոխվում

PanARMENIAN.Net - Երևանյան լճից ամեն օր 10-12 բեռնատար մեքենա աղբ ու տիղմ է տեղափոխվում, հայտնում է քաղաքապետարանաը։

Լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 12,000 խորանարդ մետր աղբ է դուրս բերվել։

Լճի լայնամասշտաբ մաքրումը մեկնարկել էր գարնանը, քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ թույլ է տալիս եղանակը։

Առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է մոտ 650 մեքենա աղբ, տեղադրվել է աղբաորսիչ ցանց:

Մաքրմանը զուգահեռ քննարկվում է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---