Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Վարչապետն  աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում mեկ երկկողմ հանդիպում կունենա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 Ուշագրավ
---