Փաշինյան․ ԵԱՏՄ ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթուղթ է պետք 9 դեկտեմբերի 2022 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԵԱՏՄ ներքին աշխատանքին ուղղված նոր համակարգային փաստաթուղթ մշակել։ «Այս համատեքստում մենք տեսնում ենք Միության ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթղթի մշակման մեծ պահանջարկ։ Կարծում եմ, որ այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտա բացահայտել մեր ներքին շուկայի ամբողջ ներուժը՝ դարձնելով այն ավելի ամուր»,-ասել է նա։ Փաշինյանը գործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է համարել ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Նա նշել է, որ Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։ «Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ Համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ հաջողությամբ ինտեգրվելու և երրորդ երկրների հետ փոխշահավետ կապեր հաստատելու համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս 2023 թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին։ Այս փաստաթուղթը յուրատեսակ «արտաքին տնտեսական ռազմավարություն» է և խոսում է հաջորդ տարվա համագործակցության լայն ոլորտների մասին»,-ասել է Փաշինյանը։ Բիշքեկում ընթացող ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |