Արցախում շնագայլի կծածի դեպք է գրանցվել․ 3 մարդ է տուժել

Արցախում շնագայլի կծածի դեպք է գրանցվել․ 3 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում շնագայլի կծածի դեպք է գրանցվել, 3 բնակիչ դիմել է բուժօգնության, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Տուժածներին ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի:

Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները գնահատվում է բավարար:

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---