Բաց դռների օրեր՝ ARARAT թանգարանում

Բաց դռների օրեր՝ ARARAT թանգարանում

PanARMENIAN.Net - ARARAT թանգարանը հրավիրում է բոլորին կատարելու բացահայտումներով լի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների աշխարհ։ Դեկտեմբերի 17-ը և 18-ը բաց դռների օրեր են հայտարարված։

Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանը կներկայացնի հայկական կոնյակագործության 135-ամյա պատմությունը, կոնյակի պատրաստման առեղծվածային գործընթացը և տարիների արդյունքում մեզ հասած ժառանգությունն ու փորձը։

Մուտքն ազատ է: Հանրապետության հրապարակից դեպի ARARAT թանգարան կգործեն անվճար ավտոբուսներ:

«Շտապե՛ք այցելել ARARAT թանգարան՝ համալրելու անցնող տարին վառ և անմոռանալի հիշողություններով։ Բաց դռների շրջանակում ARARAT թանգարանի խանութում Ձեզ կսպասեն անակնկալներ»,-ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---