Մեդվեդեւն ու Ալիեւը քննարկում են գազը, Ղարաբաղը եւ Կասպիան17 ապրիլի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ քննարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ Կասպից ծովի կարգավիճակը: Փորձագետների տվյալների համաձայն, Մեդվեդեւը փորձելու է ստանալ Ալիեւի համաձայնությունը 2010թ. հունվարից սկսած Ադրբեջանում արտահանվող ողջ գազը, բացի երկրի ներսում սպառվող եւ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Վրաստանին մատակարարվողից, Ռուսաստանին վաճառելու համար: Էներգակիրների պահանջարկի նվազեցման պայմաններում Ադրբեջանին շահեկան է լավ գնով եւ արդեն գոյություն ունեցող գազատարով վաճառել իր գազը:Ռուսաստանն իր կողմից չի թաքցնում կասպիական տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գազի փոխադրումը մենաշնորհելու իր ձգտումը եւ բացասական վերաբերմունքն այլընտրանքային գազատարների նախագծերի հանդեպ: Բաքուն դեռեւս չի հրաժարվում, իսկ Մոսկվան նրանից չի պահանջում հրապարակավ հրաժարվել Nabucco նախագծին մասնակցելուց: Սակայն Ռուսաստանին գազի վաճառքի մասին երկարաժամկետ համաձայնագրի կնքումը հերթական հարվածը կլիներ նախագծի հանդեպ, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում առանց այդ էլ անորոշ կարգավիճակում է գտնվում: Մոսկովյան փորձագետ Յուրի Բյալին «Առավոտը Բի-Բի-Սի-ում» ծրագրում նկատել է, որ ամեն դեպքում Nabucco-ի հագեցման համար ադրբեջանական գազը չէր բավականացնի, եւ գազատարն ի սկզբանե հաշվարկվում էր, նախ եւ առաջ, թուրքմենական եւ իրանական գազի համար: Մի շարք դիտորդների կարծիքով, Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների սառեցման պայմաններում Թուրքիայի եւ Հայաստանի մտերմացման ենթատեքստում Բաքուն պայքարում է Մոսկվայի քաղաքական աջակցության համար: Չշոշափելով հենց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` կարելի էր բարձրացնել այն տարածքների հետագա ճակատագրի հարցը, որտեղ նախքան հակամարտությունը գերակայում էր ադրբեջանական բնակչությունը: Փորձագետ Ալեքսեյ Վլասովի կարծիքով, գազի վերաբերյալ գործարքի փոխարեն Ադրբեջանը ենթադրում է Ռուսաստանի օգնությունը Կասպիայի կարգավիճակի որոշման եւ ածխաջրածիններով հարուստ նրա հանքերի սահմանազատման ժամանակ: Բացի այդ, Բաքուն կցանկանար Մոսկվայի աջակցությունը ստանալ Լեռնային Ղարաբաղից դուրս շրջանների վերադարձի հարցում, որոնք հսկվում են հայկական կողմից: Յուրի Բյալին իր կողմից նման հաշվարկները երեւակայական է համարում: Նա գտնում է, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Ղարաբաղի վրա ազդելու բավականաչափ լծակներ չունի: Բացի դրանից, հարցական է մնում, թե որքանով է Մոսկվան շահագրգռված նման ճնշում գործադրելու եւ Երեւանի հետ հարաբերությունները փչացնելու հարցում: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում: Բոլոր հետխորհրդային պետություններից միայն Հայաստանը, Ղրղզստանն ու Թաջիկստանն են ողջունում ռուսական զորքերի ներկայությունը իրենց տարածքում, գրում է BBC ռուսական ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |