ԱՆ ներկայացուցիչ. 100%-ով դեղապահովման շնորհիվ դիաբետից մահացությունը կրճատվել է![]() 9 դեկտեմբերի 2022 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանն ասել է, որ 100 տոկոսով դեղապահովման շնորհիվ երկրում կրճատվել է դիաբետից մահացությունը. 2010-ին ընդհանուր մահացության մեջ շաքարային դիաբետից մահացությունը եղել է 6 տոկոս, 2021 թվականին այն դարձել է 1․1 տոկոս։ Նշվել է, որ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովումը 100 տոկոսով կատարվում է պետության կողմից, գրում է «Առավոտը»։ «Սա դեղապահովման բարձր մակարդակի արդյունք է։ 2010 թվականին շաքարային դիաբետի դեղապահովման մակարդակը կազմել է 60 տոկոս, այս պահին ունենք 100 տոկոս ապահովում։Ապահովում ենք մեծահասակներին՝ սրվակային ինսուլինով, իսկ մանկահասակ շահառուներին՝ ինսուլինային անալոգներով», - ասել է Հարությունյանը։ Նա հավելել է, որ, 100 տոկոս ասելով, նկատի ունի, որ յուրաքանչյուր շահառուին անհրաժեշտ քանակով տրամադրվում է համապատասխան դեղորայք: «Այսինքն՝ բժշկի կողմից նշանակվում է դեղը, իսկ մենք ապահովում ենք ամբողջ անհրաժեշտ քանակը: Իհարկե, կան դեռ ուղղություններ, որտեղ մենք բարելավելու կարիք ունենք: Օրինակ, քրոնիկ երիկամային անբավարարության գծով այս պահին դեղորայքային ապահովումը կատարվում է 85 տոկոսով: Պացիենտին անհրաժեշտ է որոշակի քանակությամբ դեղ, սակայն այս պահին պետությունն ապահովում է ընդհանուր պահանջարկի 85 տոկոսը»,-ասել է նա։ Նախարարության ներկայացուցիչը թվարկել է հիմնական հիվանդություններից ցանկը, որոնց դեպքում անվճար դեղորայք է տրամադրվում. հոգեկան հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության, ֆենիլկետոնուրիայի, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց-ի, հիպոֆիզային գաճաճություն ախտանիշի, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի գծով: Նա տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2022 թվականին անվճար կարգով դեղապահովում իրականացվել է 12 հիվանդության դեպքում, որոնցից 10-ի հատկացումն իրականացվել է 100 տոկոսով, իսկ մյուս երկուսինը՝ 85 տոկոսով։ Դեղապահովման համար 2022 թվականին հատկացվել է մոտ 4 միլիարդ շդրամ։ Անվճար դեղապահովման շահառուները կազմում են մոտ 171,000, և շահառուների ամենամեծ տոկոսը կազմում են դիաբետով հիվանդները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |