Շերը ներկա էր «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը![]() 9 դեկտեմբերի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ փոփ-երգչուհի, «Օսկարի», «Գրեմմիի», «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյան) ներկա է գտնվել «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը։ Այն տեղի է ունեցել Լոս Անջելեսի IPIC THEATER-Westwood թատրոնում։ Համաշխարհային աստղն իր աջակցական ուղերձն է հղել ֆիլմի ընթացքին, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ «Ավրորայի լուսաբացը» Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Իննա Սահակյանի վավերագրական-անիմացիոն ֆիլմը, որը նկարահանված է Ավրորա Մարդիգանյանի սարսափազդու պատմության հիման վրա և ներառում է 1919-ի հոլիվուդյան ֆիլմի անհետացած հատվածները, պատմում է 1915թ. դեռահաս աղջկա անօրինակ քաջության և այն մասին, որ սեփական ողբերգական պատմությունը վերապատմելը ամենաուժեղ քայլն է, որը կարող է անել մարդը: «Ավրորայի լուսաբացը» վավերագրական - անիմացիոն ֆիլմը Տալլինի «Սև գիշերներ» (Tallinn Black Nights) միջազգային կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում արժանացել է «Համարտադրության համար Բալթյան լավագույն արտադրող» մրցանակին, ինչպես նաև Ասիական համաշխարհային կինոփառատոնում (Asian World Film Festival) արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |