ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են Վերին Լարսում ռենտգեն-զննության ևս 1 սարք ավելացնել10 դեկտեմբերի 2022 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմի հետ ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վերին Լարսի անցակետում ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը ևս մեկով ավելացնել, ինչն էականորեն կավելացնի անցակետի անցողունակությունը: Այդ մասին հայտնել են ՊԵԿ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին` Վերին Լարսում, հարյուրավոր բեռնատարներ են հերթերի մեջ մնացել։ Ամիսներ շարունակ Լարսում այս խնդիրը չի կարգավորվում, ինչի հետևանքով հայ արտահանողները մեծ վնասներ են կրել: ՊԵԿ-ից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում ներկայումս ստեղծված կուտակումերը և, հետևաբար, Վրաստանի տարածքում ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների երկարատև գտնվելը հիմնականում պայմանավորված են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից իրականացվող անվտանգային միջոցառումներով: «Այս առումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ունի սահմանափակ գործիքակազմ՝ անվտանգային միջոցառումների վրա ազդեցություն ունենալու համար: Ստեղծված իրավիճակի արագ կարգավորման նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար քննարկումներ է ունենում ՌԴ և Վրաստանի մաքսային ծառայությունների հետ», - նշել են ՊԵԿ-ից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |