Հասանովը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում10 դեկտեմբերի 2022 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Այդ մասին Հասանովն ասել է այդ երկրի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում, որտեղ ամփոփվել է 2022 թվականը։ Վերլուծվել է օպերատիվ իրավիճակը Քարվաճառի և Լաչինի շրջաններում, ինչպես նաև «ռուս խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքում», գրում է Haqqin.az-ը։ «Համապատասխան հանձնարարականներ են տրվել հայկական զինված ուժերի գործունեության մշտադիտարկման և վերահսկման հետագա ուժեղացման վերաբերյալ»,-ասվում է հրապարակման մեջ։ Վերլուծության են ենթարկվել նաև համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել Իվանյանում (Խոջալու) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի «բնապահպանների» միջև բանակցությունները, ինչպես նաև շարժվել դեպի Ստեփանակերտ Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |