Դումանյանը հեռանում է պաշտոնից, ըստ «ՀԺ»-ի՝ նաև փոխվարչապետ Մաթևոսյանը![]() 12 դեկտեմբերի 2022 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Դումանյանը նախարարի պաշտոնում էր նշանակվել 2021-ի օգոստոսին։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Վերջինս պաշտոնում նշանակվել էր նախագահի՝ 2021-ի նոյեմբերի 25-ի հրամանագրով: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |