Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հատուկ ցուցադրությունը` դեկտեմբերի 17-ին, ռեժիսորի մասնակցությամբ15 դեկտեմբերի 2022 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և ավարտել է հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցությամբ։ Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։ Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2020-ի հոկտեմբերի 21-ին՝ Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ: «Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ». այսպես է ներկայացնում ռեժիսորին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը՝ New York Film Festival-ը: «Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան կայացել է New York Film Festival-ի փառատոնում, հանրահայտ Lincoln Center-ում: Վերջինիս հաջորդել է եվրոպական պրեմիերան Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային համար մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն արժանացել է նաև Life Achievement Award հատուկ մրցանակի։ Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշում է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար: Վերջերս ֆիլմը ցուցադրվել է նաև Վենետիկի կինոփառատոնի շրջանակում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |