Freedom House-ը կոչ է արել Բաքվին բացել Լաչինի միջանցքն ու վերականգնել գազի մատակարարումը![]() 15 դեկտեմբերի 2022 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերականգնի գազի մատակարարումն Արցախ։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հաստատել իր աջակցությունն առանց պարտադրանքի բանակցություններին։ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է»,- ասվում է գրառման մեջ։ Մեկ այլ գրառմամբ Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի մատակարարումը։ «Մտահոգված ենք նաև այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը նաև հերթական անգամ փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի անխափան առաքումը այդ տարածաշրջանի բնակչությանը»,-ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |