ՀՀ-ից մեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների արտահանումը կարգելվի

ՀՀ-ից մեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների արտահանումը կարգելվի

PanARMENIAN.Net - Գործադիրի որոշմամբ առաջարկվում է ժամանակավոր արգելք սահմանել ՀՀ-ից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:

Համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում հանրապետության տարածքից նկատվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցներից զանգվածաբար հանվում և վաճառվում են վերոհիշյալ կատալիզատորները, հետագայում դրանց վերամշակման արդյունքում թանկարժեք մետաղներ, (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) առանձնացնելու նպատակով։

Մասնավորապես՝ 2019 թ. ՀՀ-ից այդ ապրանքատեսակների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 81481․0 հազար դոլար, այդ թվում՝ ՌԴ՝ 80716․0 հազար դոլար, Լիտվա՝ 335․0 հազար դոլար և Գերմանիա՝ 204․0 հազար դոլար, 2021 թ.՝ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է կազմել է 732․0 հազար դոլար, այդ թվում՝ Լիտվա՝ 479․0 հազ. դոլար ՌԴ՝ 157․0 հազ. դոլար, ԱՄՆ՝ 80․0 հազ. դոլար։

Ակնկալվում է,․ որ արդյունքում հնարավորություն կստեղծվի նաև խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակման համար օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---