ՄԻՊ․ Այս ամենի իմաստն Արցախի հայաթափումն է15 դեկտեմբերի 2022 - 19:07 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից փակմանը, ասել է, որ պատահական չէ արգելափակումը. սա ցեղասպանության վաղ ազդանշան է: «Այս ամենի իմաստն Արցախի հայաթափումն է, Արցախի ժողովրդի բնաջնջումը: Մենք պետք է մեր ուժերը համախմբենք, ամեն մեկը պետք է լինի իր տեղում, աշխատի իր գործընկեր կազմակերպությունների հետ, որպեսզի իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ ստանանք»,- նշել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։ Նա նշել է, որ և՛ Արցախի, և՛ Հայաստանի կողմից քաղաքացիների շարժն արգելափակված է: «Հումանիտար խնդիրներ են առաջացել մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու առումով, երեխաները չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը, անձինք զրկված են արժանապատվ կենսամակարդակ ունենալու հնարավորությունից»,- ասել է ՄԻՊ-ը: Գրիգորյանը հայտնել է նաև, որ ՄԻՊ գրասենյակն Արցախի ՄԻՊ-ի հետ համատեղ զեկույց կհրապարակի։ «Պետք է մեր փաստերը և հետևությունները ներկայացնենք միջազգային մանդատ ունեցող հասարակական կազմակերպություններին, բայց նաև առանձին պետությունների դերակատարներին, կառավարություններին»,- ասել է նա: Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |