Իրանական պատմական սերիալի բյուզանդական սեզոնը ՀՀ-ում է նկարահանվում

Իրանական պատմական սերիալի բյուզանդական սեզոնը ՀՀ-ում է նկարահանվում

PanARMENIAN.Net - Իրանական պատմական «Սալման Ֆարսի» սերիալի բյուզանդական սեզոնը Հայաստանում է նկարահանվում։ Պրոդյուսերն է Հոսեյն Թահերին, գրում է Parstoday-ը։

Նկարահանումները սկսվել են 2 ամիս առաջ և կշարունակվեն առաջիկա օրերին։

Սերիալի որոշ մասերի Հայաստանում կատարված նկարահանումների ավարտից հետո, նկարահանումները կշարունակվեն Իրանում։

Դրամատիկական և պատմական ժանրի «Սալման Ֆարսի» սերիալի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարի 1-ին։ Նախատեսվում է նկարահանել 60 սերիա։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---