ՀՀ-ում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի․ Օրենքն ընդունվել է16 դեկտեմբերի 2022 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի։ Ազգային ժողովը 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքով դադարեցվում է ԱԻՆ-ի գործունեությունը, Փրկարար ծառայությունն ընդգրկվում է ՆԳՆ կազմում։ Նախարարության կազմում կլինեն նաև ոստիկանությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը: Նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ՆԳ նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։ Այսուհետ ՀՀ նախագահի փոխարեն ոստիկանության զորքերի հրամանատարին կնշանակի ՀՀ վարչապետը։ Ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002-ին, որից առանձնացվել էր ոստիկանությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |