Շահումով խաղերի կազմակերպիչների հարկերը կավելանան. ԱԺ-ըն ընդունել է նախագիծը16 դեկտեմբերի 2022 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետտուրքի գծով հարկային բեռը կբարձրանա։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրինագծերի փաթեթը։ Նախագիծն ընդունվել է 60 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկության էր դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նա ասել է, որ, պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրքը, առաջարկվում է ներդնել լրացուցիչ պետական տուրք՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից: «Ինտերնետ շահումով խաղերի համար յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու պարագայում կվճարվի ևս 175 մլն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների համար յուրաքանչյուր 50 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու պարագայում՝ 50 մլն դրամի չափով պետական տուրք»,-ասել է նա։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023 թ. հուլիսի 1-ից: Արման Պողոսյանը նշել է, որ նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում չի փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն ներկայացվել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |