Գեերտ Վիլդերսը մտադիր է նոր հակաիսլամական ֆիլմ նկարահանել17 ապրիլի 2009 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Իր հակաիսլամական հայացքներով հայտնի հոլանդացի քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսը մտադիր է նոր ֆիլմ նկարահանել: Նոր ֆիլմը կպատմի «իսլամական սպառնալիքի» եւ Եվրոպայի ու ԱՄՆ-ի «իսլամացման» վտանգի մասին: Ֆիլմը կավարտվի 2010թ. վերջում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Սուրբ Ղուրանը եւ մի շարք իսլամական դրույթներ դատապարտող «Ֆիտնա» ֆիլմը զետեղվել է ինտերնետում 2008 թվականի մարտի 27-ին: Վիլդերսը հրապարակեց սկանդալային ֆիլմը, չնայած ֆիլմը չտարածելու Նիդերլանդների կառավարության բազմաթիվ խնդրանքներին: Քանի որ խոշորագույն հոլանդական զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցները հրաժարվել են ցուցադրել ֆիլմը, Վիլդերսը օգտվել է բրիտանական կայքից, որի միջոցով ցանկացած ոք կարող է ցուցադրել սեփական արտադրության տեսահոլովակը: Ֆիլմը դժգոհության ալիք բարձրացրեց մահմեդական աշխարհում, որը Նիդերլանդների այս քայլը գնահատեց որպես «իսլամի հետեւորդների կրոնական զգացմունքների վիրավորանք»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |