Ջավախահայերն ապրում են իրենց հողում17 ապրիլի 2009 - 23:27 AMT PanARMENIAN.Net - «Ինձ մտահոգում է հարաբերությունների որոշ սառեցումը Հայաստանի ու Վրաստանի միջեւ»,-Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ըստ հայ պատմաբանի, Ջավախքի խնդիրը ժամանակի հետ կարող է ավելի սրվել, ուստի չափազանց այժմէական է Վրաստանի իշխանությունների հետ համատեղ ջավախահայերի զբաղվածության խնդրի լուծումը եւ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կապահովեն մարդու իրավունքները: «Որքան էլ դիմադրի Վրաստանը, ի վերջո նա ստիպված կլինի համակերպվել այն փաստի հետ, որ հայերն այստեղ իրենց տարածքում են ապրում»,-ընդգծել է Աշոտ Մելքոնյանը:Նա նաեւ համոզվածություն է հայտնել, որ չնայած հայ-վրացական պատմության առանձին մութ էջերին, երկրները բոլոր նախադրյալներն ունեն լավ ապագայի համար: Ջավախքի հայության ընդհանուր բնակչությունը կազմում է 238 000 մարդ, որոնց 53 տոկոսը հայեր են: Ընդ որում այնպիսի շրջաններում, ինչպիսին Ախալքալաքի շրջանն է, հայերը կազմում են բնակչության 91,3 տոկոսը, իսկ Նինոծմինդայի շրջանում` 89,6 տոկոս: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |