Թաթոյան․ Երկարաժամկետ երաշխիքներ են պետք՝ Բաքուն մի անգամ փակել է ճանապարհը, երկրորդն էլ է փակելու

Թաթոյան․ Երկարաժամկետ երաշխիքներ են պետք՝ Բաքուն մի անգամ փակել է ճանապարհը, երկրորդն էլ է փակելու

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջնահերթ պետք է լուծվի Արցախը ՀՀ հետ կապող միակ ճանապարհի ապաշրջափակման հարցը։

Նա հավելել է, որ անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ, որովհետև Ադրբեջանը մեկ անգամ փակել է, երկրորդ անգամ էլ է փակելու, գրում է «Փաստինֆոն»։

«Ոտքը տեղ է արել, պնդացրել է և ակնհայտ է, որ անպատժելիությունից ոգևորված կրկին նման սադրանքներ է անելու»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---