Պարտատոմսերի ձեռքբերում՝ acba digital-ի միջոցով19 դեկտեմբերի 2022 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև acba digital-ի միջոցով: Acba digital-ի «Ներդրումներ» բաժնում ընտրելով «Արժեթղթերի շուկա» ենթաբաժնի «Առաջնային շուկա» կոճակը, ներդրում կատարողը կտեղեկանա բանկի կողմից առաջնային շուկայում տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի հիմնական պայմանների մասին։ Գործընթացն իրականացվում է 24/7 սկզբունքով, ինչը նշանակում է, որ պարտատոմսի գնումը հնարավոր կլինի իրականացնել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին։ Ավելին կարելի է իմանալ ուղեցույցից։ Acba digital հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղմամբ: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |