Բորել․ Նոր փուլ ենք սկսում՝ անցումային խմբով, որը հող կպատրաստի ՀՀ-ում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար![]() 20 դեկտեմբերի 2022 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրվվածության նոր փուլ է մեկնարկում՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար. դրա վերջնանպատակն է աջակցել կայուն խաղաղությանը տարածաշրջանում։ Նա նշել է, որ ՀՀ, Ադրբեջանի, Եվրախորհրդի և Ֆրանսիայի միջև Պրահայում պայմանավորվածության հիման վրա հոկտեմբերի 20-ից ՀՀ-ում՝ Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից ծավալված ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 20-ին ավարտում է իր գործունեությունը, ասվում է ԵՄ կայքում։ Բորելը նշել է, որ եվրոպացի 40 դիտորդի տեղակայումն արդյունավետ էր և նպաստել է վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում։ «Այս համատեքստում Խորհուրդը, Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվածությամբ, որոշել է, որ Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կգործուղի անցումային պլանավորմանն աջակցող խումբ՝ բարձրացնելու ԵՄ-ում իրազեկվածությունն անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նպաստելու Հայաստանում հնարավոր քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու պլանավորմանը և նախապատրաստմանը։ Ակնկալվում է, որ անցումային պլանավորմանն աջակցող խումբը աջակցություն կցուցաբերի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ԵՄ-ի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում»,- ասվում է հայտարարության մեջ։ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրված ԱՊՀ Հռչակագրին, որով պետությունները երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերի 3-ին: Հոկտեմբերի 17-ին Խորհուրդը որոշում է ընդունել միչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստան ԵՄ դիտորդներ տեղակայելու մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |