ԱԽ քարտուղար․ Նոր արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ինֆորմացիա հայթայթի և վերլուծություն տա![]() 20 դեկտեմբերի 2022 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն, որը ենթակա կլինի վարչապետին։ Նա նշել է նաև, որ նոր ծառայությունը պետք է ինֆորմացիա հայթայթի և վերլուծություն տրամադրի անվտանգության միջավայրի վերաբերյալ: Գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, քանի որ կատարումն այլ ծառայությունների վրա է: «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարություն ունի»,- նշել է Արմեն Գրիգորյանը։ Նա շեշտել է, որ ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։ ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո այն կդադարի իր գործունեությունը։ ՊՆ-ն շարունակելու է կատարել իր այդ գործառույթը` արտաքին հետախուզական ծառայությունը ռազմական հետախուզական գործառույթ չի ունենա։ Նախագծով արտաքին հետախուզության ծառայության պետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |