Ջուդի Չուն ևս միացել է Լաչինի հարցով Բայդենին ուղղված կոնգրեսականների նամակին

Ջուդի Չուն ևս միացել է Լաչինի հարցով Բայդենին ուղղված կոնգրեսականների նամակին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն իր աջակցությունն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակումից տառապող արցախցիներին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես աջակցում եմ հազարավոր մարդկանց, որոնք տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի ապօրինի փակումից»,-գրել է նա, հայտնում է Araratnews-ը։

Նա նշել է, որ հպարտությամբ է միացել Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆին և մյուս գործընկերներին նախագահ Բայդենին ուղղված նամակում ՝ կոչ անելով նրան միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի պաշտպանության համար։

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ մոտ երեք տասնյակ կոնգրեսականի նամակ է հղել Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---