Իրանը հուսով է՝ Լաչինի հարցն արագ կկարգավորվի ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությամբ

Իրանը հուսով է՝ Լաչինի հարցն արագ կկարգավորվի ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությամբ

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ISNA-ին հարցազրույցում հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի հարցն արագ կկարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությամբ։

«Իրանը միշտ շեշտը դրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա։ Հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների լիարժեք կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Քանաանին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը անհարկի լարվածության բացառում է պահանջում:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---