ՌԴ-ն՝ ՄԱԿ ԱԽ-ում․ Համաձայնեցվում են ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի փորձագետների այցելությունների պարամետրերը![]() 21 դեկտեմբերի 2022 - 13:48 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ՌԴ մշտական փոխներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննրակվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված վիճակը, հայտարարել է, որ ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով երթևեկությունը կվերականգնվի ամենամատ ապագայում։ Նա նաև ասել է, որ «համաձայնեցվում են ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի փորձագետների այցելությունների պարամետրերը»,-հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ակնկալում ենք ամենամոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում։ Ռուսական կողմը ՊՆ, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես նաև ԱԳՆ գծով վերջին օրերին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Կանոնավոր շփումներ են կազմակերպվել հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,-ասել է նա։ Նա նշել է, որ ՌԴ մի շարք գերատեսչություններ ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: «Այդ աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ հասնել գազամատակարարման վերականգնմանը դեպի Լեռնային Ղարաբաղ և մասամբ ապաշրջափակել երթևեկությունը միջանցքով։ Համաձայնեցվում են ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպան փորձագետների այցելությունների պարամետրերը»,- հայտարարել է Եվստիգնեևան: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |