Սերժ Սարգսյանն ու դուստրերը Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել

Սերժ Սարգսյանն ու դուստրերը Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել։ Այդ մասին իրազեկում է պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակը։

«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,–ասված է ծանուցման մեջ։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեկնաբանել են այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում:

«Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում: Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»,-ասվում է մեկնաբանության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---