Ադրբեջանն ու Սերբիան կգործակցեն ռազմական և էներգետիկ ոլորտներում![]() 21 դեկտեմբերի 2022 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Սերբիան կգործակցեն ռազմարդյունաբերության և էներգետիկ ոլորտներում։ Այդ մասին ասվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հանդիպմանը, որն այցով գտնվում է Ադրբեջանում։ Ալիևը հանդիպումից հետո ասել է, որ ակնկալում է, որ երկու երկրները գործնական քայլեր կձեռնարկեն ռազմարդյունաբերության ոլորտում գործակցության ուղղությամբ, գրում է Interfax.az-ը։ «Երկու երկրները ներուժ ունեն այդ ոլորտում և ակնկալվում է, որ գործնական քայլեր կձեռնարկվեն այդ ներուժը կյանքի կոչելու համար»,-ասել է նա։ Ալիևը նաև ասել է, որ 2023-ից քայլեր կձեռնարկվեն Սերբիա էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ։ Նա հիշեցրել է, որ վերջերս համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանից Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման համար։ «Կաբելը, որն անցկացվելու է Սև ծովի հատակով, կհաստատի, որ Ադրբեջանը կարևոր մատակարար է Եվրոպայի համար այդ ոլորտում»,-ասել է նա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |