Չնայած շրջափակմանը՝ Ստեփանակերտում կվառվեն տոնածառի լույսերը

Չնայած շրջափակմանը՝ Ստեփանակերտում կվառվեն տոնածառի լույսերը

PanARMENIAN.Net - Չնայած շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից և կկազմակերպի տոնածառի լույսերը վառելու արարողություն: Այդ մասին ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

«Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ստ. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր: Սիրով կսպասենք»,-ասված է հայտարարության մեջ

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---