Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը․ Բողոքի ակցիաներն այլ ձևաչափով կընթանան22 դեկտեմբերի 2022 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ ու պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է Երեւանում նստացույցը դադարեցնելու մասին։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան եթերում։ Բեգլարյանը դեկտեմբերի 14-ից նստացույց էր իրականցնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Նա նշել է, որ քննարկումների արդյունքում որոշել են, որ նստացույցն ավելի արդյունավետ կլինի փոխարինել բողոքի ակցիաների այլ ձևաչափով։ «Ամեն երեկո ժամը 19։00-ից մի քանի ժամ այստեղ կհավաքվենք, մտքերի փոխանակում կիրականացնենք, տեղեկություններ կփոխանակենք, կպլանավորենք մեր հաջորդ օրերի անելիքները։ Իսկ օրվա ընթացքում մեր աշխատանքային պարտականությունները կկատարենք, որ ավելի արդյունավետ օգտագործենք ժամանակը Արցախին աջակցելու գործում»,- ասել է Բեգլարյանը։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |