ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ27 հունիսի 2002 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ կողմի հետ հարաբերություններով` այդ մասին Ստամբուլում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով Թուրքիայի Տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնում: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Վարդան Օսկանյանը կոչ է արել Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախնական պայմանների: Դա չի նշանակում, նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, որ Հայաստանը պատրաստ է ետ կանգնել ազգային հիշողությունից կամ անտեսել պատմական անարդարությունը, որոնց հետեւանքով տառապել է: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարեւան պետությունների տեսակետից` Վարդան Օսկանյանը նշել է, որ «մեր երկրների եւ ժողովրդների ճակատիգիրը ու կյանքը շաղկապված են եղել:..Հաշվի առնելով այն, որ պատմությունն ու աշխարհագրությունը մեզ մեկ տեղ են բերել, մենք հարեւաններ ենք»: Անդրադառնալով տարածաշրջանային եւ պատմական արմատներ ունեցող հակամարտություններին, Օսկանյանը նշել է, որ նրանք չեն կարող «պարզապես լուծվել կամ կոսմետիկորեն վերաձեւակերպվել նրանց կողմից, ովքեր հավատացած են, որ անցյալն կարեւոր չէ: Պատմությունը այնպիսի հիմք է հարեւանների համար, ինչպիսին աշխարհագրությունն է»: «Մենք բավարաությամբ նկատում ենք, որ տեղաշարժ կա ցեղասպանության հանդեպ չտարբերրակաված կարծր դիրքորոշումից դեպի ավելի բազմակարծիք եւ տարբերակված բանավեճ: Ի վերջո հիշողությունները չեն ամոքվում հերքումով», - նշել է Օսկանյանը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |