Վարչապետ․ Ադրբեջանին ենք փոխանցել մեր առաջարկները՝ այդ բովանդակությամբ պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը22 դեկտեմբերի 2022 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանն ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները և «պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը»։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի արձագանքը դրական կլինի։ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմի առաջարկները կապված են սահմանազատման հանձնաժողովի հետագա աշխատանքների, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, ՀՀ օկուպացված տարածքների վերաբերյալ առաջարկները, որոնք Ադրբեջանը պետք է լքի, սակայն պատասպան դեռ չեն ստացել։ «Ադրբեջանին են փոխանցվել նաև սահմանային անվտանգության երաշխավորման մասին առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չկա»,-ասել է նա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |