Բորելը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում23 դեկտեմբերի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի գծով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Բորելը մտահգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ՝ կարևորելով խաղաղության օրակարգն Ադրբեջանի և ՀՀ միջև, գրում է Interfax.az-ն Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությանը հղումով։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության բողոքի ակցիայի պատճառները», ԵՄ առաքելությունը Հայաստանում, ինչպես նաև երկկողմ հարցեր։ Բայրամովն ասել է, թե ադրբեջանցիների ակցիան Լաչինի միջանցքում «օրինական է և կապված է հանքերի ապօրինի շահագործման և բնապահպանական խնդիրների հետ»։ Նա նաև նշել է, թե իբր ադրբեջանական կողմը չի արգելափակել ճանապարհը և «ոչ մի խոչընդոտ չկա, որ հայերն օգտվեն դրանից սննդամթերքի ներկրման կամ բուժծառայությունների նպատակով»։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |