Դեսպան․ Չինաստանը պատրաստ է ավելացնել ՀՀ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակային տեղերը23 դեկտեմբերի 2022 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը պատրաստ է հետագայում ավելացնել ՀՀ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակային տեղերը ինչպես միջպետական համաձայնագրի, այնպես էլ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության շրջանակում: Այդ մասին Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը։ Ժաննա Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները բարձրագույն և հետբուհական կրթություն են ստանում Չինաստանի լավագույն բուհերում. 2023-2024 ուսումնական տարվա համար չինական կողմը հատկացրել է 8 կրթաթոշակային տեղ: Նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմն ավելի քանի 10 օր է՝ փակել է Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը, որի արդյունքում մոտ 120,000 մարդ, ըստ էության, կտրվել է արտաքին աշխարհի հետ կապից: «Սա այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, անվանել հնարավոր չէ: Դրա հետևանքով արձանագրվել է կրթության իրավունքի խախտում. ուսումնական գործընթացը դադարեցվել էր: Բացի դրանից՝ Հայաստանում են մոտ 270 արցախցի երեխաներ, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներ և բնակության վայր: Նախօրեին Գորիսում հանդիպել եմ այդ երեխաներին, և բոլորիս խնդիրը պետք է լինի օր առաջ ապահովել նրանց հիմնարար իրավունքի իրացումը: Կարծում եմ, որ տվյալ իրավիճակի հասցեական ու հստակ դատապարտումը և միջազգային արձագանքը կարող են էապես նպաստել խնդրի արագ կարգավորմանը: Հույս ունեմ, որ այս պարագայում ևս կլինի համարժեք արձագանք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Դեսպանը փաստել է, որ իրավամբ խախտվել է արցախցի երեխաների կրթության իրավունքը և հույս հայտնել, որ խնդիրն օրն առաջ կլուծվի: Երկու երկրների համատեղ ծրագրերի շրջանակում նախարարն ընդգծել է Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր ուղղությունները՝ դպրոցի ներուժն առավել զարգացնելու և այն ռեսուրս կենտրոնի վերածելու առումով: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Չինաստանից գործուղված ուսուցիչների գործունեությունը, որոնց ներկայությունը փոխում է դպրոցի միջավայրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Չինաստանի դասական գրական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման ծրագրին՝ շեշտելով, որ դրա շրջանակում իրականացված աշխատանքները բավական մեծ առաջընթաց ունեն: Նրա խոսքով՝ համապատասխան մասնագիտական խորհրդի և չինական կողմի առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել, որի ընթացքում հստակեցվել են 2023 թ. 5 գրքի թարգմանությանն ուղղված քայլերը: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունն անելու է հնարավորը՝ ծրագրի բարեհաջող իրականացման համար: Նախարարն առաջարկել է զարգացնել համագործակցությունը նաև սպորտի ոլորտում, մասնավորապես՝ դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության սպորտային մարզահամալիր կառուցելու հնարավորությունը, որը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ համատեղ մարզումների, մարզիչների և մարզիկների փորձի փոխանակման և սպորտային ծրագրերի իրականացման համար: ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ առկա է մեծ ներուժ՝ մշակույթի և ստեղծագործական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Ֆան Յոնգը հավաստիացրել է, որ չինական կողմը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ԿԳՄՍ ոլորտներին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի համակարգի զարգացմանը: Նա փաստել է, որ առկա է համագործակցության մեծ ներուժ՝ չնայած համաճարակը որոշ չափով դանդաղեցրել էր գործընթացը: Դեսպանը կարևորել է նախարարի ներկայացրած բոլոր ծրագրերը՝ վստահեցնելով, որ կհամագործակցեն դրանց ուղղությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |