«Գերմանիայի շաբաթներն» անցնում են Հայաստանի մարզերում18 ապրիլի 2009 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին «Գերմանիայի շաբաթներ Հարավային Կովկասում` Հայաստան 2009» ծրագրի շրջանակներում Գյումրու «Ոճ» պատկերասրահում կբացվի հայտնի գերմանացի նկարիչ Հորսթ Յանսենի գծանկարների ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ մայիսի 11-ը: «Գերմանիայի շաբաթներ Հարավային Կովկասում` Հայաստան 2009»-ի նախաձեռնողը Երեւանում Գերմանիայի դեսպանատունն է, աջակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը: Մոտ ապագայում ցուցահանդեսը կլինի նաեւ Մարտունիում եւ Կապանում: Հորսթ Յանսնեը ողջ կյանքն անց է կացրել Համբուրգում` այնտեղ է ծնվել 1929թ. եւ այնտեղ է մահացել 1995-ին: Այնտեղ է սովորել Գեղարվեստի բարձրագույն դպրոցում: Առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1958թ. Հանովերում եւ սենսացիա է առաջացրել: 1968թ. Յանսենը ստացել է Վենետիկի բիենալեի առաջին մրցանակը: Նրա լավագույն աշխատանքները` բազմաթիվ գծանկարները, ստեղծվել են 70-80-ական թվականներին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |