Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկն Արցախից ՀՀ է տեղափոխվել ԿԽՄԿ ուղեկցությամբ

Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկն Արցախից ՀՀ է տեղափոխվել ԿԽՄԿ ուղեկցությամբ

PanARMENIAN.Net - Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից ՀՀ է տեղափոխվել ԿԽՄԿ ուղեկցությամբ: Նրան չէին կարողանում Հայաստան տեղափոխել Լաչինի արգելափակման պատճառով։

ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական երեխան օրեր շարունակ գտնվում էր ծանր վիճակում: Նա տեղի բժիշկների վերահսկողության տակ էր, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր երեխան տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---