Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին համաժողովրդական հանրահավաք կանցկացվի![]() 24 դեկտեմբերի 2022 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հանրահավաքը սկսվելու է ժամը 14:00-ին: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը: Ավելի վաղ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը համաժողովրդական հանրահավաք էր հրավիրել դեկտեմբերի 17-ին, որը, սակայան, հետաձգվեց։ Վարդանյանը հայտարարեց, որ նախ կայցելի Մարտունում, Մարտակերտի և Ասկերանի շրջաններ, այնտեղ հանդիպումներ կունենա բնակիչների հետ, որից հետո նոր կկազմակերպվի համաժողովրդական հանրահավաքը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |