Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ՝ պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինից24 դեկտեմբերի 2022 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Արցախի բնակիչների բողոքի ակցիան՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով, հայտնում է Արմենպրեսը։ Բողոքի ակցիայի նախաձեռնողներից մեկը` «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից: «Ինչու նրանց հետ, որովհետև ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված, և այսօր պարզ երևում է, որ երկու կողմն էլ չեն կատարում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ադրբեջանը խախտում է հայտարարության 6-րդ դրույթը, Ռուսաստանն էլ ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը չի ապահովում կամ չի կարողանում ապահովել»,- ասել է Պետրոսյանը: Դեկտեմբերի 23-ին ևս մի խումբ արցախցիներ Ստեփանակերտից շարժվել էին դեպի Շուշի՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած բնապահպան ներկայացող ադրբեջանցիների կեղծ պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով, սակայն խաղաղապահները նրանց թույլ չէին տվել առաջ գնալ: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |