ԿԽՄԿ միջոցով 10 տոննա հումանիտար բեռ է անցկացվել Լաչինի միջանցքով![]() 26 դեկտեմբերի 2022 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԿԽՄԿ միջոցով 10 տոննա հումանիտար բեռ է անցկացվել Լաչինի միջանցքով։ Այդ մասին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Նաև Արցախից 4 օտարերկրացի է տեղափոխել Հայաստան, ովքեր խրոնիկ առողջական խնդիրներ ունեն՝ իրենց երկրների ներկայացուցչների դիմումների հիման վրա։ Հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Արցախ մուտք է գործել Արցախի շրջափակման 14-րդ օրը։ «Ե՛վ բեռնատարներ ենք տրամադրել՝ 10 տոննա մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար, և անվտանգ փոխադրումն ենք ապահովել։ Այդ օգնությունը ներառում է նախ և առաջ դեղորայք, մանկական սնունդ, որոնք փոխանցվել են համապատասխան բուժհաստատություններին»,-ասել է Ամատունին։ Նա հիշեցրել է, որ մարդասիրական բեռի տեղափոխումն ու, առհասարակ, ԿԽՄԿ ներգրավմամբ ցանկացած գործողություն իրականացվում է ՀՀ և Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված կարգով։ ԿԽՄԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ դեկտեմբերի 24-ին ևս մեկ մեքենայով դեղորայք է ուղարկվել Արցախ ու տրամադրել բուժհաստատություններին։ «Չորս ամսական փոքրիկին Հայաստան տեղափոխելուց հետո, հետ գնացող մեքենաներից մեկը բեռնվել է դեղորայքով, որը փոխանցվել է դարձյալ բուժհաստատություններին»,-ասել է նա։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |