Վարդանյան․ Գիտելիքներս, անունս, կապերս, ունեցվածքս տալու եմ Արցախի անկախությանն ու հաջողությանը![]() 26 դեկտեմբերի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Արցախաի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքում, նշելով, որ կյանքում առաջին անգամ է ելույթ ունենում այդքան մարդու առջև, հայտարարել է, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին և չի հեռանալու Արցախից։ «Ես խոսք եմ տալիս, որ իմ գիտելիքները, անունը, կապերը, իմ ունեցվածքը տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար»,- հայտարարել է նա։ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այս իրավիճակում 3 ճանապարհ կա։ «Առաջինը՝ ենթարկվում ենք և ուշ թե շուտ կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդ՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդ՝ պայքարում ենք․․․ Դժվար է լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե զգանք ուժը, որ իրար հավատում ենք, որ մեր կյանքի իմաստը մեր հողի վրա ապրելն է, վստահ եմ, որ ոչ միայն մենք ենք զգալու, այլև աշխարհն է զգալու»,-ասել է նա։ Նա հավելել է, որ թեև 90-ականների չի եղել արցախցիների կողքին, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում հասկացել է, որ պատմությունը կրկնվում է: «2023-ի փետրվարին կլինի 35 տարի, որ մենք պայքարում ենք։ Այս բլոկադան 14 օր չէ, այս պայքարը շարունակվում է 35 տարի, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ հաջորդ սերունդը տեսնի, որ ստացել ենք այն, ինչի համար պայքարել ենք, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել»,- ասել է ԱՀ պետնախարարը։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Photo. Edgar Harutyunyan / Davit Ghahramanyan ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |