Բեգլարյան․ Ստեփանակերտի հանրահավաքին 60-70,000 մարդ է մասնակցել![]() 26 դեկտեմբերի 2022 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրահավաքին 60-70 հազար մարդ է մասնակցել: Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Թող Ալիևի ռեժիմը և ադրբեջանական հասարակությունն իրենց հարց տան՝ ինչպե՞ս է այսքան մարդ հավաքվել շրջափակման տակ, եթե, ըստ նրանց, Արցախում նույնիսկ 40 հազար մարդ չկա», - նշել է Բեգլարյանը: Արցախաի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքում, նշելով, որ կյանքում առաջին անգամ է ելույթ ունենում այդքան մարդու առջև, հայտարարել է, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին և չի հեռանալու Արցախից։ «Ես խոսք եմ տալիս, որ իմ գիտելիքները, անունը, կապերը, իմ ունեցվածքը տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար»,- հայտարարել է նա։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |