Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար![]() 26 դեկտեմբերի 2022 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»,-ասվում է հրամանագրում։ Մինչ այդ Գրիգոր Մինասյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: Մինասյանն արդարադատության փոխնախարար էր նշանակվել 2022-ի հունվարին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |