Բրյուսովի ռեկտորի «ընտրության ընթացքում խուլիգանության և կեղծիքների» առնչությամբ քրվարույթներ կան![]() 26 դեկտեմբերի 2022 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Քրեական վարույթներ են նախաձեռնվել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված «խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի» առթիվ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններում վերընտրվել է գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը։ «Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ: Բացի այդ, ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, դեկտեմբերի 22-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը) նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Հայայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ։ Ռեկտոր վերընտրված Կարինե Հարությունյանը դեմ էր արտահայտվել բուհերի միավորմանը, մասնակցել է բողոքի ակցիաներին։ Ինստիտուտի ռեկտորի ընտրություններին անմիջապես հաջորդեցին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փախվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հրաժարականները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |