Հայկական «Արտլայֆ» նախագիծը հաղթել է International Property Awards-ում26 դեկտեմբերի 2022 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ամենահեղինակավոր «Անշարժ գույքի միջազգային մրցանակաբաշխության» (International Property Awards) Mixed Use Architecture Armenia անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական «Ռենշին» քաղաքաշինական, ներդրումային ընկերության նոր՝ «Արտլայֆ» նախագիծը, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանոմ։ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամներ լորդ Քեյթնեսի, Բեսթի և Ուեյվերլինի նախագահությամբ՝ Լոնդոնում տեղի ունեցած գնահատման փուլի ժամանակ, միջազգային ժյուրիի կազմում ներգրավված մոտ 100 մասնագետ գնահատել է նախագծի այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են դիզայնը, որակը, նորարարությունը, ծառայությունների մակարդակը, եզակիությունն ու կայուն ճարտարապետության նորմերին համապատասխանությունը։
«Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովի խոսքով՝ սա մեծագույն ձեռքբերում է ինչպես «Ռենշին» ընկերության, թիմի, այնպես էլ Հայաստանի համար։ «Մեզ համար մեծ պատիվ է, որ «Արտլայֆ» նախագիծը հաղթող է ճանաչվել, և Հայաստանի քաղաքաշինական նախագծերն արդեն ներկայացվում են նաև միջազգային ասպարեզում։ Նման հեղինակավոր մրցույթին մասնակցություն ունենալն արդեն իսկ կարևոր հաջողություն է, որովհետև կանոնները շատ խիստ են, և անգամ հայտերը դիտարկելիս մասնագետները բազմաթիվ չափանիշներ են հաշվի առնում»,-ասել է նա։ «Արտլայֆ» նախագծի ղեկվար Անի Մավյանի խոսքով՝ «Արտլայֆը» հետաքրքիր ու տարբերվող նորություններ է բերելու Հայաստան։
«Միջազգային այս հաղթանակը միայն սկիզբն է, «Արտլայֆը» դեռ շատ անակնկալներ է խոստանում ինչպես մեր տեղի, այնպես էլ արտասահմանից այցելուների համար։ Վստահ ենք, որ այս նախագիծը մի շարք ոլորտներում փոփոխություններ է բերելու և նոր մշակույթ ու մոտեցումներ է ձևավորելու»,-ասել է նա։ Միջազգային ժյուրին բարձր որակում է տվել Հայաստանից ներկայացվող նախագծին։ «Սրտանց շնորհավորում եմ բոլոր հաղթողներին ու իմ հայ գործընկերներին և մաղթում հաջողություններ ապագայում: Սա ֆանտաստիկ ձեռքբերում է, հատկապես, որ հաղթող նախագիծը առաջադրված է նաև Best Mixed-Use Development Europe անվանակարգում: Այն կշարունակի մրցել նմանատիպ նախագծերի հետ ամբողջ եվրոպական տարածաշրջանում, իսկ արդյունքները կհայտարարվեն 2023 թվականի փետրվարի 2-ին»,- ասել է International Property Awards-ի նախագահ Ստյուարտ Շիլդը:
International property awards-ը Ճարտարապետության և շինարարության ոլորտի ամենամյա ազդեցիկ մրցանակաբաշխությունն է, որին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից։ Հայաստանն այս տարի հայտնվել է Եվրոպա մայրցամաքից մասնակցող այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Կիպրոսը, Չեխիան, Պորտուգալիան, Հոլանդիան և այլն։ Մայրցամաքային փուլում հաղթող ճանաչված բոլոր ընկերությունները ավտոմատ կերպով հնարավորություն են ստանում անցնելու գլոբալ փուլ և մրցելու ամբողջ աշխարհից մասնակցող երկրների հետ։ «ԱրտԼայֆ» նախագիծը դիտարկվել էր Ճարտարապետություն, Զարգացում և Տարածաշրջանային նոմինացիա կարգերում ու միջազգային ժյուրիի կողմից արժանացել Հինգ աստղ բարձր գնահատականի երեք կատեգորիաներում, ինչպես նաև նոմինացվել Best Mixed Use Development Europe անվանակարգում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |