Հոլանդիայում տեղի կունենա «Անցյալ եւ ապագա» ցուցահանդեսը` նվիրված Ադանայի հայերի ջարդերի 100-ամյակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Ամստերդամում կկայանա Ամստերդամի համալսարանի Ցեղասպանությունների եւ Հոլոքոստի ուսումնասիրման կենտրոնի պրոֆեսոր Թոմ Զվաանի դասախոսությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON): Միջոցառմանը ելույթ կունենան Հարրի վան Բոմելը` Նիդեռլանդների խորհրդարանի սոցիալիստական խմբակցության անդամ, Սփյուռքի ինստիտուտի եւ Ռուրում (Գերմանիա) ցեղասպանությունների ուսումնասիրման համալսարանի տնօրեն պրոֆեսոր Միհրան Դաբաղը, գրող Ռեջեփ Մարաշլին, լրագրող Օսման Կոկերը: Դասախոսությանը ներկա են լինելու նաեւ Բենիլյուքս երկրներում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Տեղեկատվության իսրայելական կենտրոնի տնօրեն Ռոննի Նավթանիելը:



FAON կազմակերպում է նաեւ «Անցյալ եւ ապագա» ցուցահանդեսը` նվիրված Ադանայի հայերի ջարդերի 100-ամյակին, որոնց ընթացքում սպանվել է շուրջ 30 հազար հայ: Ապրիլի 24-ին Ասսենում քաղաքային գերեզմանոցի հուշարձանի մոտ կայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---