Պետերբուրգում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ զրույց է եղել27 դեկտեմբերի 2022 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման մեկնարկին ասել է, որ նախօրեին` դեկտեմբերի 26-ին, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ զրույցը։ «Մենք դեռ երեկ ենք սկսել խոսակցությունը, հաջողվեց երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցն իրավիճակի կարգավորումն է Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջնական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին, գրում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ղեկավարը նաև խոսել է ՀՀ հետ տնտեսական հարաբերություններից՝ նշելով, որ այդ ոլորտում իրավիճակը շատ դրական է զարգանում։ «Ընթացիկ տարվա 10 ամսում ապրանքաշրջանառության 73 տոկոս աճ է գրանցվել։ Սա լավ արդյունք է»,-ասել է նա։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին ասել է, որ Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ, և անհրաժեշտ է խնդրի լուծման ուղիներ որոնել։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |