Արցախցիները երթով գնում են դեպի Ստեփանակերտի օդակայան՝ հանդիպում պահանջելու Վոլկովի հետ![]() 27 դեկտեմբերի 2022 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ արցախցիներ երթով շարժվում են դեպի Ստեփանակերտի օդանավակայանի տարածք՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանց պահանջն է բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն: Երթի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ ռուսների ճանապարհը Արցախում չեն փակելու, ասելիքը բացատրելու են քաղաքավարի, գրում է «Ազատությունը»։ «Հույս ունենք՝ Պուտինը գիտակցելու է, որ մեր ժողովրդի հետ խաղալով Հարավային Կովկասում Ռուսաստանն իր հեղինակությունը կորցնելու է, պետք չէ արցախցիներին տենց վերաբերվել»,- ասել է նա: 16-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է. սննդամթերքի, դեղորայքի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր դեֆիցիտ է: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցրել են իրենց աշխատանքը: Արցախն ամեն օր Հայաստանից 400 տոննա բեռ էր ստանում մինչև շրջափակումը։ Պաշարման այս կես ամսում Արցախ է մտել ընդամենը 10 տոննա հումանիտար բեռ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ մանկական սնունդ, դեղորայք, բուժպարագաներ, որ պետք է բաշխվի հիվանդանոցներին: Արցախից ասում են՝ 10 օրվա պաշար է։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |