Քոչարյան․ ՀՀ նպատակը նոյեմբերի 9–ի հայտարարությունը կյանքի կոչելն է` դրա մեջ է Լաչինը բացելու բանալին28 դեկտեմբերի 2022 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նպատակը նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունն իրականություն դարձնելն է, և այդ հայտարարության մեջ է Լաչինի միջանցքը բացելու բանալին։ Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ուղղակիորեն քննարկման է դրել Լաչինի միջանցքի հարցը, գրում է Sputnik Արմենիան։ Քոչարյանի խոսքով` եռակողմ հայտարարությունը ենթադրում է ՌԴ ԶՈւ պարտավորություններ (Լաչինի միջանցքի անխափան շահագործումն ապահովելու համար), և պետք է հասկանալ, թե ինչու են դրանք իրականացվել մինչ այժմ, և ինչ է փոխվել հիմա։ «Շատ բան պարզ կդառնա այսօր երեկոյան»,–ասել է Քոչարյանը՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին երկրների ղեկավարների մակարդակով երկխոսությանը։ Քոչարյանը ծիծաղելի է անվանել հայաստանյան ընդդիմության փաստարկները (որ ստեղծված իրավիճակում մեղավոր են իշխանությունները, քանի որ փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները)՝ հավելելով, որ իրական քաղաքականությունը բոլորովին այլ տրամաբանություն ունի։ «Ռուսաստանը բազմաշերտ շահեր ունի Ադրբեջանի հետ, բայց Ռուսաստանի համար ավելի կարևոր է, որ իր զինված ուժերը լինեն տարածաշրջանում՝ Ղարաբաղում և Հայաստանում»,- ասել է Քոչարյանը։ Քոչարյանի խոսքով` այստեղ Հայաստանն ու Ռուսաստանը խոսելու շատ բան ունեն։ Նա վստահ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում այս հարցերը կբարձրացնի։ Քոչարյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել տարածաշրջանում ռազմական բալանսը, որի խախտումը հանգեցրեց պատերազմի 2016-ի ապրիլին և 2020-ի աշնանը։ Այդ հավասարակշռության խախտումը, նրա խոսքով, պետք է զսպվի։ Նա ասել է, որ Լաչինի հարցը, իր կարծիքով, չի կարող չլուծվել, որովհետև հակառակ դեպքում կլինի պայթյունավտանգ իրավիճակ, որը տարածաշրջանում ոչ մի պետության ձեռնտու չէ։ «Մենք պետք է շարունակենք բանակցությունները Ադրբեջանի հետ։ Հարավային Կովկասում պետք է կայունություն լինի, որը ձեռնտու է և՛ Իրանին, և՛ մեզ, և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին»,–ասել է Քոչարյանը։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել |