Նախագիծ․ ԱԱԾ-ում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնել

Նախագիծ․ ԱԱԾ-ում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնել

PanARMENIAN.Net - Առաջարկվում է պարտադիր ատեստավորման համակարգ ներդնել Ազգային անվտանգության ծառայությունում։ Նախագիծը ներկայացրել է ԱԱԾ-ն, այն դրվել է հանրային քննարկման։

Դա թույլ կտա հավելավճարներ սահմանել համապատասխան արդյունքներ ցույց տված ծառայողների համար։ Ատեստավորման կարգը, հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Նշվում է, որ, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև

Ակնկալվում է, որ պարտադիր ատեստավորումը կխթանի ծառայողների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովումը։

Ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 3 տարին մեկ։

Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը կսահմանվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրամանով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---